հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր նոր առաջարկներ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. Զաս

Այսօր նոր առաջարկներ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է. Զաս

Երևանում այսօր անցկացված ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստն ամփոփել են կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու այս տարի նախագահող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նիստում ընդունվել է ԱԳ նախարարների հայտարարություն, որը ենթադրում է խորհրդատվությունների պլան անդամ երկրների ներկայացուցիչների համար՝ անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում՝ առաջիկա երեք տարվա համար՝ հայտնել է Արարատ Միրզոյանն ու հավելել՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը ևս անցկացնել Հայաստանում՝ չորրորդ եռամսյակում:

Կառույցի քարտուղարը հայտարարել է՝ նիստի ընթացքում մեծ տեղ է հատկացվել միջազգային իրադրությանը: ՀԱՊԿ բոլոր երեք տարածաշրջաններում իրավիճակը բարդ է՝ նշել է Զասը:

Ինչ վերաբերում է Արևելաեվրոպական տարածաշրջանին, իրավիճակն այնտեղ վատթարանում է, այդ պատճառով ՀԱՊԿ արտգործնախարարները հատուկ ուշադրություն դարձրին ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակին: ԱԳ նախարարները հայտարարությամբ անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին,ասել է Ստանիսլավ Զասը։  

Անգամ այս հայտարարությամբ նախարարներն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջնորդող դերին՝ համաշխարհային խաղաղության և անվտանգության հարցում:

Քննարկման երկրորդ թեման ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն էր վերաբերում. դա Հայաստանի առաջնահերթություններից մեկն է:

Ղազախստանում խաղաղապահ գործողությունների ժամանակ ստացած առաջին փորձը մեզ համար պարարտ հող է ստեղծել հետագա քայլերի համար: Ես տեղյակ պահեցի ԱԳ նախարարին, որ առաջիկա ամսվա ընթացքում կմշակենք փաստաթղթեր, որոնք ենթադրում են շտկումներ իրավական բազայում, զորքի և կառավարման մարմինների ոլորտում:

Շնորհակալ եմ արտաքին գործերի նախարարին, որ այսօրվա քննարկման ընթացքում նոր առաջարկներ և նախաձեռնություններ եղան, որոնց նպատակը կրկին ճգնաժամների ընթացքում արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: