երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօր Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում նախատեսված չէ. Տոնոյան

Այսօր Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում նախատեսված չէ. Տոնոյան

Այսօր Փաշինյան-Ծառուկյան հանդիպում նախատեսված չէ. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Քանի որ այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստ հրավիրված չէ, իսկ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն՝ այսօր Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում նախատեսված չէ»,- ասաց նա:

Նշենք, որ նախօրեին կայացել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջորդ Էդմոն Մարուրյանի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը:
Հանդիպումից հետո Մարուքյանը կարծիք հայտնեց, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդի վարչապետի հետ հանդիպումից հետո, երբ պարզ կդառնա նրանց դիրքորոշումը արտահերթ ընտրությունների հարցում, կարելի կլինի նախանշել հետագա գործողությունները:

  • Կիսվել: