հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

Այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5389 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5495, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվն ավելացել է 106-ով: Բայց 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ ծնվածները 6-ով պակասել են:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մահացածների թիվն է ավելացել: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5001, իսկ 2019-ին արձանագրվել է մահվան 4 հազար 954 դեպք: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 5 հազար 960 դեպք, որից, ի դեպ, 462-ը, ըստ նախնական տվյալների, զինվորական գործողությունների հետեւանքով: Թեեւ այս դեպքերի հայտնաբերման եւ նույնականացման գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են այս հունվար եւ փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ըստ ՎԿ-ի տվյալների՝ վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020 թվականի մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաեւ 2021-ի ցուցանիշները: Այսինքն՝ հնարավոր է, որ առաջիկայում 2021 թվականի մահացության ցուցանիշները նվազեն, իսկ 2020-ինը՝ ավելանան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: