ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս սադիստը պիտի կալանավորվի. Նաիրա Զոհրաբյան

Այս սադիստը պիտի կալանավորվի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ օրերս շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած քաղաքացին պետք է պատժվի։

«Այս սադիստը պիտի կալանավորվի

Շանը դաժանաբար մեքենայից քարշ տված եւ խոշտանգած այս սադիստը բերման է ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին և այժմ սրա դեմ նախապատրաստվում են նյութեր։

Հուսանք, որ ոստիկանությունը տրյուկներ չի անի եւ հրեշավոր այս կերպարը կազատազրկվի։
Ի դեպ, ոստիկանությունում սադիստը ասել է, որ շունն իր ընտանիքին վախեցրել է և դրա համար ինքը որոշել է քարերով սատկացնել շանը։

Սրան ճանաչողները պատմել են, որ սա պարբերաբար թունավորել է շներին եւ կատուներին։
Մի անգամ էլ ասեմ՝ սրա նմանները պոտենցիալ մարդասպաններ են»,- գրել է Զոհրաբյանը՝ հրապարակելով քաղաքացու լուսանկարը։

Հիշեցնենք, որ օրերես քաղաքացիներն ահազանգել էին, որ տղամարդը դաժան վերաբերմունք էր դրսևորել շան հանդեպ, կապել մեքենայից ու քարշ տալով տարել։ Ոստիկանությունից հայտնել էին, որ ահազանգի վերաբերյալ քննություն է ընթանում։

  • Կիսվել: