շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս փուլում իշխանությունը փորձում է հասնել «անկլավներ» անունը ստացած 8 գյուղերի հանձմանը․ Տիգրան Աբրահամյան

Այս փուլում իշխանությունը փորձում է հասնել «անկլավներ» անունը ստացած 8 գյուղերի հանձմանը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փակել է ցանկացած մանյովրի հնարավորությունը՝ տարբեր միջազգային հարթակներում հանդես գալով միակողմանի զիջումների օրակարգով։ Այս իշխանությունները բանակցությունների են գնում ոչ թե հայկական շահերը ներկայացնելու, այլ առաջնորդվում են ադրբեջանական օրակարգով։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

«Այս փուլում իշխանությունը փորձում է հասնել «անկլավներ» անունը ստացած 8 գյուղերի հանձմանը։ Այն քառակուսի կիլոմետերը, որը ճանաչել է Նիկոլ Փաշինյանը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառում էր և՛ ԼՂ-ն, և՛ այդ 8 գյուղերը։ Ընդ որում, այդ գյուղերի դեպքում չկան փաստաթղթային  հիմքեր, որոնք կապացուցեն, որ դրանք եղել են Ադրբեջանի կազմում կամ որևէ փաստաթղթով փոխանցվել են Ադրբեջանին»,-ասաց Աբրահամյանը։

Նա նաև նշեց, որ ցանկացած միակողմանի զիջմանը հաջորդում է Ադրբեջանի նոր օրակարգը՝ նոր պահանջներով։

 

  • Կիսվել: