երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այս պահին շատ կարևոր է ՄԱԿ կամ միջազգային այլ ձևաչափով խաղաղապահների առկայություն Արցախում, որը կբացառի հայության շահերի միանձնյա վերավաճառումը թուրքերին․ Գրիգորյան

Այս պահին շատ կարևոր է ՄԱԿ կամ միջազգային այլ ձևաչափով խաղաղապահների առկայություն Արցախում, որը կբացառի հայության շահերի միանձնյա վերավաճառումը թուրքերին․ Գրիգորյան

Տարածքային ամբողջականության սկզբունքին զուգահեռ այլևս չի կիրառվում ազգերի ինքնորոշման իրավունքը։ Սա վերաբերվում է նաև Հայաստանին և առաջին հերթին Հայաստանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը․

«Որևէ ողջամիտ երկիր չի կարող դա համարել տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն։ Հայաստանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միաժամանակ ճանաչեր որ ամեն ազգ, այդ թվում` Արցախի հայերը ունեն ինքնորոշման իրավունք եթե դա առնվազն անհրաժեշտ է բնաջնջումից փրկվելու համար ու բնականոն կյանքով ապրելու համար, առավել ևս ԼՂԻՄ ու Նախիջևանը ունեն ինքնավար մարզի կարգավիճակ ԽՍՀՄ փլուզման պահին։

Այս մոտեցումը թույլ կտար դրա մասին խոսել երբ ռմբակոծում են խաղաղ բնակչությանը կամ երբ ՌԴ ու Թուրքիան Խանկելդի են անվանում Ստեփանակերտը։ ՄԱԿ ԱԽ նիստին ողջ քաղաքակիրթ աշխարհը արձանագրեց արժանապատիվ ու անվտանգ ապրելու արցախցիների իրավունքը։

Երկրորդ, հայերին տեղահանել չի ձգտի այս պահին ՌԴ քանի որ հայերի առկայությունը անհրաժեշտ է խաղաղապահների համար։ Բայց եթե այդ հարցը կարգավորվի Թուրքիայի հետ, ապա շատ հավանական է որ Արցախի հայությունը հերթական անգամ փոխանակվի ռուս֊թուրքական օրակարգի մեկ այլ հարցի հետէ լինի դա Ուկրաինա, ցորեն, Սիրիա թե այլ կարևոր հարց, ավելի կարևոր քան ռուսական խաղաղապահների առկայություն Արցախում։

Այսինքն այս պահին շատ կարևոր է ՄԱԿ կամ միջազգային այլ ձևաչափով խաղաղապահների առկայություն Արցախում որը կբացառի հայության շահերի միանձնյա վերավաճառումը թուրքերին։ Բազմազգ խաղաղապահների ավելի արդյունավետ պետք է լինեն։

Սա պետք է պաշտոնապես պահանջեն ՀՀ ու Արցախը` ՄԱԿ֊ից, ԵՄ֊ից, առանձին առանձին ԱՄՆ, Ֆրանսիայից, Կանադայի, Գերմանիայից, Անգլիայից ու Ճապոնիայից։ Երրորդ ՌԴ֊ՀՀ մասնակցությամբ պայմանագրերը, հատկապես սանկցիաների շրջանցման, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ , պետք է կասեցվել և սկսվել դրանց չեղարկման գործընթաց` զուգահեռաբար սպասելով Արևմուտքի հստակ արձագանքին ու ՌԴ արձագանքին։

Չորրորդ, Հունգարիայի հետ պետք է խզել դիվանագիտական հարաբերությունները, արգելել այդ երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ։ Թուրքիայի հետ բոլոր տեսակի բանակցությունները ևս պետք է դադարեցնել։ Սա աշխարհին ցույց կտա որ մենք սկզբունքային երկիր ենք այլապես մենք անդեմ ու անսկզբունքային կեցվածք ունենք։ Լավն էր Արարատ Միրզոյանը ելույթը և կեցվածքը, ի տարբերություն Նիկոլ Վովայիչի պահվածքի ու խոսքի, ինչպես միշտ։ Չեմ բացառում դավաճան վարչախմբի կազմում նորմալ մի քանի պաշտոնյայի գոյությունը, որոնցից մեկը հավանաբար Միրզոյանն է»։

  • Կիսվել: