ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց չպետք է կորցնենք զգոնությունը. Անդրանիկ Քոչարյան

Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց չպետք է կորցնենք զգոնությունը. Անդրանիկ Քոչարյան

Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

 

«Իսկ զգոնությունը չկորցնել նշանակում է մեր վերաբերմունքն արտահայտենք երկրի ներսում։ Մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով նաև ներքին լարվածություն առաջացնել։ Իսկ դա կբերի միայն լրացուցիչ կորուստների մեր զինված ուժերում։ Մեր խնդիրն է լինել իրականում զինված ուժերի կողքին, ոչ թե բառերով, այլ գործողություններով։ Նոյեմբերի 16-ի առավոտյան դեռ չէին սկսվել ռազմական գործողությունները, բայց մեր ընդդիմադիր գործընկերները լքեցին դահլիճը և չվերադարձան։ Մենք պետք է լինենք ազնիվ ու անկեղծ, եթե ասում ենք՝ լինենք բանակի կողքին, պետք է իրականում լինենք բանակի կողքին»,- ասաց նա։

  • Կիսվել: