երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այս պահին մենք սահմանում զորքերի կուտակում չունենք՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի. Փաշինյան

Այս պահին մենք սահմանում զորքերի կուտակում չունենք՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի. Փաշինյան

Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։ Նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է մեկ փամփուշտ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին մենք սահմանում որևէ զորքերի կուտակում չունենք՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից, և այս պահին սահմանում որևէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում»։ 

Սակայն, ըստ Փաշինյանի, եթե իրենք կարողանան հասցեագրել Ադրբեջանի հետ առկա խնդիրները, պատերազմը դառնում է անիմաստ։

  • Կիսվել: