հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս պահին «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ. Ավետիք Չալաբյան

Այս պահին «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ. Ավետիք Չալաբյան

Այս պահի դրությամբ՝ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ: Այս մասին ասյօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Երևանում միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ»,- ասաց նա:

Նա նշեց, որ արդյունքը հրաշալի է, անհրաժեշտ նվազագույնի կեսն արդեն կարողացել են մոբիլիզացնել:

«Սիրելիներս, կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- ասաց Չալաբյանը:

  • Կիսվել: