երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այս խոսույթը մենք չենք թելադրել, մենք չենք սկսել, մենք արձագանքում ենք. Սուրեն Պապիկյան

Այս խոսույթը մենք չենք թելադրել, մենք չենք սկսել, մենք արձագանքում ենք. Սուրեն Պապիկյան

Այս խոսույթը մենք չենք թելադրել, մենք չենք սկսել, բայց մենք նաև պիտի արձագանքենք ադեկվատ, ու արձագանքում ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Տաշիրում քարոզարշավի ընթացքում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Դիտարկմանը, թե ով է սատպացնելու, մի զույհ բոթասով թողնելու մասին խոսում ՝ Պապիկյանն ասաց, որ նորմալ քաղաքական պայքար է։ «Կարծում եմ, որ եթե արժանի է, որ մի զույգ բոթասով մնա, պիտի մնա մի զույգ բոթասով»։

Անդրադառնալով Սպիտակում տեղի ունեցած միջադեպին, երբ Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողի պապիկին Նիկոլ Փաշինյան անվանել 200,000 դրամով ուղարկված մարդ՝ Պապիկյանն ասաց, որ Փաշինյանի ասածը ոչ թե կոնկրետ անձին էր վերաբերում, այլ առհասարակ ամեն օր նման մարդկանց, նման խնդիր ունեցող օգտագործելու փորձ անելու մասին է եղել։ «Ամեն օր տեղի են ունենում նման միջադեպեր, ամեն օր փորձում են կազմակերպել նման միջադեպ։ Եթե մեր հանրահավաքն է՝ ակնկալվում է, որ գալիս են նրանք, ովքեր ուզում են մեզ լսել, բայց գալիս են մարդիկ, ովքեր ուզում են խանգարել մեր ու քաղաքացիների շփումը։ Դա նորմալ չի»։

Անդրադառնալով Մայիսի 28-ին կազմակերպվելիք զորահանդեսին՝ Պաշտպանության նախարարն ասաց, դրանում որևէ վտանգ կամ սպառնալիք չի տեսնում։ «Ես հասկանում եմ, որ շատերը անհանգստանում են, գուցե դուք էլ եք անհանգստանում, որ այն, ինչ մենք արել ենք, կարող ենք վերջապես ի ցույց դնել ու դա մեր ընդդիմախոսների համար գուցե լավ հետևանքներ չունենա, բայց հիմա դա է իրականությունը, պիտի իրականության հետ հաշտվեք»։

  • Կիսվել: