ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս իշխանություններն իրականում ունեն ոչ թե խաղաղության, այլ նոր տարածքներ հանձնելու օրակարգ. Աբրահամյան

Այս իշխանություններն իրականում ունեն ոչ թե խաղաղության, այլ նոր տարածքներ հանձնելու օրակարգ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ այն օրակարգը, որով ընդդիմադիրները գալիս են իշխանության, հասարակությանն իրականան խախաղություն է բերելու։

«Այն օրակարգը, որը այսօր քննարկվում է Ադրբեջանի հետ, դա երբեք մեզ խաղաղություն չի բերելու․ դա մաս առ մաս բերելու է Հայաստանի և Արցախի հանձնմանը։

Մենք շատ ենք խոսում Արցախի մասին, բայց հավատացեք, որ մեր պայքարը ոչ միայն Արցախի համար է, այլև Հայաստանի, որովհետև այն նախապայմանները, որ առաջ է քաշում Ադրբեջանը, իրականում ոչ թե Արցախի հանձնման մասին է, այլ Հայաստանի հանձնման»,-ասել է Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: