շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին. ՀՀ վարչապետ

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝  Հունաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տարածված հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը վշտով ստացա Հունաստանում ուշ երեկոյան երկու գնացքների բախման ողբերգական լուրը: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

 

Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հույն եղբայրական ժողովրդին և Հունաստանի կառավարությանը»։

  • Կիսվել: