չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս ամբիոնից ասում էիք՝ հեսա զանգն է հնչելու, կոչնակն է հնչելու, տեսեք ինչ է լինելու․ Եղավ այն, ինչ դուք ուզում և պլանավորում էիք. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Այս ամբիոնից ասում էիք՝ հեսա զանգն է հնչելու, կոչնակն է հնչելու, տեսեք ինչ է լինելու․ Եղավ այն, ինչ դուք ուզում և պլանավորում էիք. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

«Կարծում եմ՝ ում-ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը շատ ծանոթ է։ Դուք և  կողքի խմբակցությունը երկար տարիներ ՀՀ-ում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որն ինքնուրույն ոչ շնչել է , ոչ արտաշնչել է, ոչ հազացել է, ոչ փռշտացել է»,- ԱԺ-ում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետը՝ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի դիտարկմանը։ 

«Չեմ էլ ուզում խոսել ԼՂ մեր գործընկերների վերաբերյալ, որովհետև այդ թվում նաև դուք եք նրանց հարվածի տակ դրել․ ուզում եմ հիշեցնել, թե երկու խմբակցությունով ինչպես էիք տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում։ Ասում էիք՝  վերջապես ազգային իշխանություն է ձևավորվում, շնորհավորում էինք այդ փոփոխության կապակցությամբ։ Ասում էինք՝ եկել Է ԼՂ փրկության ժամը։ Թերևս այն ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում»,- նշեց նա։ 

«Այս ամբիոնից ասում էիք՝  հեսա զանգն է հնչելու, կոչնակն է հնչելու, տեսեք ինչ է լինելու։ Եղավ այն, ինչ դուք ուզում և պլանավորում էիք, չեղավ այն ինչ դուք ուզում և պլանավորում էինք, մտածում էինք, որ ՀՀ-ն կներքաշվի  պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ մեր հայրենակիցները բռնի տեղահանվելուց Երևան գալու հնարավորություն չեն ունենա, կգնան Բոստոն,  Փարիզ՝ ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող և զրոյացող շարքերը։ Դա է եղել ձեր  պլանը, հիմա ի՞նչ եք այստեղ ճառեր ասում»,- ընդգծեց վարչապետը։ 

  • Կիսվել: