երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այո, թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել ՀԱՊԿ մեր գործընկերների համար  և նաև՝ հակառակը․ Արթուր Հովհաննիսյան

Այո, թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել ՀԱՊԿ մեր գործընկերների համար և նաև՝ հակառակը․ Արթուր Հովհաննիսյան

«Թերությունների մասին ոչ մեկ անգամ է, որ խոսել ենք»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման դիտարկում արեց ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ Հայաստանում գործող ռուսական ռազմաբազաների վերաբերյալ հարցին ի պատասխան։ Հարցին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ հարցազրույցում անդրադարձել են նաև ԼՂ տարածքում խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության թերություններին․ «Խոսել ենք ՀԱՊԿ-ի հետ ունեցած պայմանագրերից բխող թերությունների մասին, որոնք չենք կատարվել, խոսել ենք նաև հայ-ռուսական երկկողմ  պայմանագրերից բխող պայմանավորվածությունների մասին, որոնք չեն կատարվել և հենց այս հանգամանքներից ելնելով մենք առաջ ենք շարժվում բալանսավորված քաղաքականությամբ ՝ և՛ անվտանգային, և արտաքի՛ն քաղաքականության առումով»,- նշեց նա։

«Այո, թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել ՀԱՊԿ մեր գործընկերների համար և նաև հակառակը։  Հետևաբար, երբ կգա որևէ որոշում կայացնելու ժամանակը  և ենթադրություն անելու վերջնական ժամանակը՝ դրա մասին մենք կկոմունիկացնենք  և մեր գործընկերներին և մեր հանրությանը, այս պահին բոլոր գործընկերների հետ վարում ենք բալանսավորված քաղաքականություն, մեզ համար կարևոր է, որ մեր շահերը բոլորի համար ընկալելի լինեն»,- ընդգծեց նա։  

  • Կիսվել: