շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն շատ հուզական էր, կթողնեմ առանց մեկնաբանության․ Մնացականյանն՝ Ալիևի հայտարարության մասին

Այն շատ հուզական էր, կթողնեմ առանց մեկնաբանության․ Մնացականյանն՝ Ալիևի հայտարարության մասին

Հայաստանը խաղաղ գործընթացի վերաբերյալ շատ հետևողական է եղել իր մոտեցումներում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարց  ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին, ովքեր կողմերին կոչ էին արել առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների:

«Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Մենք այդ ամենն ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախն ունակ են պաշտպանելու իրենց, իրենց շահերը, սահմանները: Այդ առումով մենք հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը:

Մենք պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որը կատարել ենք այս ամբողջ շրջանում»:

Նախարարը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը եղել է հունվարին, հետո սկսվեց համաճարակը. «Բայց մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ ու բանակցային գործընթացը երբեք չի նվազել: Երբ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք առաջ շարժվում, կլինի հստակություն, մենք կխոսենք: Մենք կապի մեջ ենք համանախագահների հետ»:

Մնացականյանը որևէ կերպ չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը. «Այն շատ հուզական էր, կթողնեմ առանց մեկնաբանության»:

  • Կիսվել: