Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին
Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին։
Նա, մասնավորապես, ասել է. «Բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հրադադարի համաձայնագրի իրագործման 16-րդ օրը»։
Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին հավելել է, որ հրադադարի համաձայնագրի իրական խախտումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքով՝ միջնորդներն ուշադիր հետևում են կողմերի՝ հրադադարի դրույթների պահպանմանը։