հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այն, որ Սերժ Սարգսյանին ներգրավել են գործի մեջ, քաղաքական ենթատեքստ ունի․ Բաբլոյան

Այն, որ Սերժ Սարգսյանին ներգրավել են գործի մեջ, քաղաքական ենթատեքստ ունի․ Բաբլոյան

Այն, որ Սերժ Սարգսյանին ներգրավել են գործի մեջ, իմ կարծիքով դա քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին դատարանի մոտ հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատաիան նիստը: Այստեղ են հավաքվել ինչպես Սարգսյանի կուսակից ընկերները, այնպես էլ քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վերջինիս:

Բաբլոյանը, ով արձագաքնելով ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանի մեղադրանքի հետ, ասաց, որ նույն ՀՔԾ-ն ասում է, որ ինքը հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը հիմնազուրկ է.

«Ես սպասում եմ, որ գործը հասնի դատարան: Այդ ժամանակ ես 5 հատորին կծանոթացնեմ, դուք կտեսնենք, որ նույնիսկ մեկ բառ, հնարավորություն չկա, ասելու համար, թե ես ինչ-որ բան սխալ եմ արել: Չգիտեմ, թե ինչի վրա է հիմնվել ծառայությունը։ Սակայն այն, որ Սերժ Սարգսյանին ներգրավել են գործի մեջ, իմ կարծիքով դա քաղաքական ենթատեքստ ունի: Ես լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, գիտեմ, որ նա որևէ ցուցում չի կարող տալ այս կամ այն ընկերության օգտին»:

  • Կիսվել: