երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այն, ինչ տեղի է ունենում հիմա Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը․ Ալեքսանյան

Այն, ինչ տեղի է ունենում հիմա Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը․ Ալեքսանյան

Մեր քաղաքական թիմն ընդունել էր  «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք», դրանից հետո ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով օրենքն ամբողջությամբ ճանաչել  Սահմանադրությանը հակասող, բայց այս օրենքի գործունեության շրջանակներում այս պահի դրությամբ  պահանջվում է այդ անձանցից բռնագանձել 269 անշարժ գույք, 59 շարժական գույք , 62 միլիարդ ՀՀ դրամ , 59 ընկերություններում փայաբաժիններ, այս պահի դրությամբ այդ ամենն ընդհանուր թվով կազմում է 150 միլիարդ  դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը, որովհետև կա Հայաստանում ձևավորված նման ճակատ: 

Կա ձևավորված նման շարժում և այն այն պետք է վերջապես ունենա իր անունը և այդ անունը՝ ապօրինի գույքի պաշտպանության ճակատն է: Ես, որպես ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունից այն պատգամավորները, որոնք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով, հայտնեն շահերի բախման մասին և չմասնակցեն համապատասխան քվեարկությանը»,- ասաց նա:

  • Կիսվել: