երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այն հրապարակային հայտարարությունները, որ մենք արտահայտել ենք ԼՂ-ի վերաբերյալ, դրանք շարունակում են  մնալ․ Փաշինյանը՝ ԼՂ հարցով բանակցություններում ՀՀ-ի դերի մասին

Այն հրապարակային հայտարարությունները, որ մենք արտահայտել ենք ԼՂ-ի վերաբերյալ, դրանք շարունակում են մնալ․ Փաշինյանը՝ ԼՂ հարցով բանակցություններում ՀՀ-ի դերի մասին

Կցանկանայի, որ մենք միշտ թերահավատորեն վերաբերվենք այն, այսպես ասած, արտահոսքերին, որոնք  վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին։ Մեր վիճակն էլ պետք է հասկանաք, որ շատ դեպքերում կարող են ինչ-որ մի  թուղթ հրապարկել  և շատ դեպքերում կարող է կառավարությունը սահմանափակված լինել այդ թղթերի վերաբերյալ տեղեկություններին արձագանքելով, որովհետև հնարավոր է՝ ստիպված լինես մանրամասներ բացահայտել՝ բացատրելու համար, իսկ դա արտաքին հաարբերությունների ոլորտում խնդիրներ կառաջացնի։

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի, որ հանրային շրջանակներում փաստաթղթեր են շրջանառվում առանձին անձանց կողմից և ներկայացվում որպես բանակցային  փաստաթղթեր։ 

Հարցին,թե, ըստ վարչապետի, ո՞րն է ԼՂ-ի հարցով ՀՀ-ի դերը տարվող  բանակցություններում, նա նշեց․ «ՀՀ-ն և Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց  տարածքային ամբողջականությունը։ Ինչու՞ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը։ Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք, նրանք փորձում են այլ խողովակով  ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղված գործողություններ իրականացնել։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, այն հրապարակային հայտարարությունները, որ մենք արտահայտել ենք, դրանք շարունակում են  մնալ․ որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի և այդ հարցի  առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդ և այս հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու -Սեփանակերտ հարթության մեջ, այս ձևակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որ մենք հասցեագրենք ՀՀ  ազգային շահերը և մենք լիարժեք կերպով հասցեագրենք նաև ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքի հարցերը»։ 

  • Կիսվել: