երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այդ ժամանակ Քոչարյանից պրծնելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանն էր. Սասուն Միքայելյան

Այդ ժամանակ Քոչարյանից պրծնելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանն էր. Սասուն Միքայելյան

Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է նախագահ դառնա։ Այդ ժամանակ Քոչարյանից պրծնելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանն էր։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

՛՛Նրան ես ճանաչել եմ 91 թվականից, պատերազմից։ Սերժ Սարգսյանին Վազգենը վստահում էր մինչև վերջ։

Ասել եմ՝ Սերժ Սարգսյանը գա, երկիրը կարգավորենք՛՛,-նշել է Միքայելյանը ու պարզաբանել նաև այն, թե ինչպես է ստացվել, որ ինքը ՀՀԿ-ի օրոք մանդատ է ստացել։

Ըստ ԵԿՄ նախագահի՝ 2007-ին, ինքը մտել է Սերժ Սարսգյանի մոտ ու ասել, որ ինքը ընտրություններին չի մասնակցելու։ Միքայելյանը բացատրել է, որ ընտրություններին չի մասնակցում, որովհետև իր հույսերը չեն արդարացել, այսինքն՝ Սերժ Սարսգյանը չի կարգավորել երկրի հարցերը։ Բացի այդ, Միքայելյանը դժգոհել է, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին մասնակցել է իր խոսքով՝ թալանչիների հետ։

«Ասացի՝ ես այդ ճանապարհը չեմ գա։ Ասացի՝ մի երկու-երեք տարի հետո ժողովուրդը մեզ ոտնատակ է տալու»,- ասել է Սասուն Միքայելյանն ու ընդգծել, որ ինքը հետագայում հայտնվել է այնտեղ, որտեղ ժողովուրդն է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված միևնույն հարցազրույցի ժամանակ Միքայելյանն ասել էր. ՛՛Վազգենից հետո բանակ չենք ունեցել, խոսքս ռազմական էլիտային է վերաբերում՛՛:

  • Կիսվել: