երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այդ ռուսերեն տեքստերը, որ ձեզ տալիս են, իմաստի վերծանում փորձո՞ւմ եք անեք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Այդ ռուսերեն տեքստերը, որ ձեզ տալիս են, իմաստի վերծանում փորձո՞ւմ եք անեք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Այդ ռուսերեն տեքստերը, որ ձեզ տալիս են, գոնե, որ թարգմանում եք, մի հատ իմաստի վերծանում փորձո՞ւմ եք անեք, թե չէ, թե ինչ տալիս են, պետք ա պարտադիր կարդաք: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե ամեն ինչ որոշվել է Պրահայում:

 «Ինչքան հասկանում եք, ընդդիմության մեղադրանքը ՀՀ իշխանություններին կայամում է հետևյալում՝ դուք չմիջամտեցիք. դա նշանակում է, որ ՀՀ-ն չմտավ ինքնիշխանության դեմ լարված ծուղակի մեջ, չմտավ ռազմական գործողությունների մեջ՝ այդպիսով, ՀԱՊԿ-ի կատարյալ անգործության պայմաններում, չստանալով պոտենցիալ հարվածներ թե՛ Ադրբեջանից, թե՛ նրա դաշնակիցներից»,- ասաց նա:

  • Կիսվել: