հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք․ Սեյրան Օհանյան

Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք․ Սեյրան Օհանյան

Այս իշխանությունները մեր գործունեությունը ձախողել են բոլոր ոլորտներում: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալը:

Օհանյանի խոսքերով, Հայաստանը մարդակենտրոն պետություն է, ուստի ամեն մեկն իր ներդրումը պետք է ունենա մեր երկրի զարգացման համար. «Տարիներ ի վեր ես ծառայել եմ ՀՀ-ին ու Արցախին, ունեցել եմ գերագույն գլխավոր հրամանատարներ, ովքեր ճանապարհ են անցել, կերտել մեր նորագոյն պատմությունը:

Սակայն ինձ համար միշտ ամենագերագույն հրամանատարը մեր ժողովուրդն է եղել: Ես այսօր չեմ խոսելու պատերազմից:

Պատերազմի ելքն ու ձախողումներն ակնհայտ են: Ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը մեզ համար շատ վատն է: Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք:

Ես կարող եմ ասել, որ այս պատերազմում հայկական բանակը, հայոց գեներալները, զինվորները չեն պարտվել: Պարտվել է իշխանությունը՝ իր անգրագետ կազմակերպված գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատված ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը:

Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված, ինժեներական սարքավորումներ ու միայն երկու վայրում՝ մոտ 20 կմ-ում է եղել ճեղքված, մխրճում հակառակորդի կողմից: Մենք պարտավոր էինք, կարող էինք, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ»:

 

  • Կիսվել: