հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այդ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց՝ գետինը մտնեն, ոնց էլ դուրս են եկել փողոց. Քոչարյան

Այդ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց՝ գետինը մտնեն, ոնց էլ դուրս են եկել փողոց. Քոչարյան

Սամվել Բաբայանն անհայտ մարդ չի, երբ 1990-ականներին նա ղեկավարում էր ռազմական գործողությունները, ոչ ոք չէր ասում՝ «Սյամո, ռազմական գործողություններն ինչի՞ սենց հաջողեցիր»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա Սամվել Բաբայանը, ասում էր, որ կան լուծումներ և այդ լուծումները մինչև Արցախի Հանրապետությունը լուծարելը և Արայիկ Հարությունյանի հրաժարականը իրականություն դարձնելը կար ծրագիր, առաջարկվում էր Արցախի ԱԺ երկրորդ ուժը ներկայացնող անձնավորությունը, բայց դրանք այդպես էլ չընդունվեցին: Պարզվեց՝ դրանք լավ էլ քննարկվել են ԱԺ-ում: Հիմա դա լտերնատիվ առաջա՞րկ էր,թ ե ոչ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև օրերս սոցցանցերում տարածված իր և Սամվել Բաբայանի մասնակցության լուսանկարին, որը լայն քննարկումների էր արժանացել։

«Սոցցանցերում տարածվել է լուսանկար, որի ժպիտի լայն կամ ոչ լայն լինելը ես չհասկացա։ Չգիտեմ՝ որտեղից է նկարել ձեր գործընկերը, բայց եթե ինքը շահագրգռված էր ժպիտը ավելի լայն տեսնելու, կարող էր մոտենալ մեզ և հարցնել՝ դուք ինչու եք ժպտում, կարող է միասին ժպտայինք:

Դուք այդ լուսանկարը դարձրեցիք հայոց հարց՝ նրանք ժպտալով Երեւանի կենտրոնում քայլում էին: Գետինը մտնեն, հլը մի հատ էլ լավ եղանակ է եղել, ոնց էլ դուրս են եկել փողոց: Բա նախկինում ասում էիք՝ սրանք փողոց չեն կարողանում դուրս գալ: Ես անձամբ շահագրգռված եմ, որ բոլորը տեսնեն, որ ես փողոց էլ եմ դուրս գալիս, ախռանիկներ էլ չունեմ, եւ իմ հետ զբոսնողներից ոչ ոք չունի: Այդպես ապրել եմ ամբողջ իմ կյանքում՝ ունենալով նվտանգության մարմիններում շատ բարձր պաշտոններ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվեց մի լւոսանկար, որտեղ Անդրանիկ Քոչարյանը, Սամվել Բաբայանը եւ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Երեւանի փողոցներից մեկում ժպտալով քայլում էին:

  • Կիսվել: