երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այդ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է՝ մտքերի և մոտեցման իմաստով արտացոլում է այն, ինչ նախապես քննարկվել է. Միրզոյանը՝ Գրանադայի հայտարարության մասին

Այդ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է՝ մտքերի և մոտեցման իմաստով արտացոլում է այն, ինչ նախապես քննարկվել է. Միրզոյանը՝ Գրանադայի հայտարարության մասին

«Պարոն Մանուկյան ասում եք, որ շատ լավ տիրապետում եք հայերեն լեզվին և կարող եք հասկանալ՝ ինչ է գրված, ես խորհուրդ կտամ մի անգամ էլ վերընթերցել»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, որ իրենք ԱԳՆ-ին նամակ են ուղարկել, որում նշված է, որ ցանկանում են ծանոթանալ այն փաստաթղթին, որի մասին Գրանադայի հանդիպումից առաջ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Խոսելով Գրանադայում ընդունված հայտարարության և վարչապետի նշած տեքստի մասին՝ նախարարն ասաց. «Այդտեղ ասվում է, որ այդ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է՝ մտքերի և մոտեցման իմաստով արտացոլում է այն, ինչ նախապես քննարկվել է: Արդյունքում հրապարակված, ստորագրված այդ քառակողմ փաստաթուղթը մեծ հաշվով տարբերվում է նրանից, ինչ ընթացքում քննարկվում էր միայն նրանով, որ ի վերջո այդտեղ վերջնարդյունք փաստաթղթի ներքևում չեղավ Ադրբեջանի ստորագրությունը»:

Իսկ թե ինչու ԱԳՆ-ում հնարավորություն չի եղել ծանոթանալու փաստաթղթին՝ Միրզոյանն ասաց. «Այստեղ գաղտնիության թույլտվություն ունենալու կարիք չկա, այդ փաստաթուղթը հրապարակային է, եթե դուք դրա սևագրերին եք ուզում ծանոթանալ, կամ ուզում եք գալ ԱԳՆ, քավ լիցի ընթացակարգ կա, ամեն ինչ կա, ուղղակի եթե ուզում եք նաև ինձ հանդիպել, պետք է գրաֆիկը հասկանանք, ոչ մի խնդիր չկա»:

  • Կիսվել: