հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Այդ անձը Լիսկան է. այդ մասով մի քանի փակագիծ կբացեմ. Գորիսի քաղաքապետ (տեսանյութ)

Այդ անձը Լիսկան է. այդ մասով մի քանի փակագիծ կբացեմ. Գորիսի քաղաքապետ (տեսանյութ)

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ  է հրապարակել, որտեղ նշում է, որ ցանկանում է իր անվան շուրջ տարածված բանսարկություններին անձամբ անդրադառնալ, քանի որ, նրա խոսքով, շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: 

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես երկար ժամանակ լուրջ չէի համարում խոսել, անդրադառնալ իմ անձի շուրջ տարածվող բանսարկություններին։ Բայց հիմա ես անհրաժեշտ եմ համարում որոշ փակագծեր բացել, որպեսզի ավելի պարզ լինի, քանի որ արդեն երեք տարի է, ինչ պաշտոնավարում եմ որպես Գորիսի քաղաքապետ։

Այս ամենը կազմակերպում է մեկ մարդ՝ Լիսկան, ով տարիներ շարունակ իմ և իմ ընկերների, մտերիմների դեմ է գործել։ Մենք միշտ ենք պայքարել Լիսկայի ու նրա շրջապատի դեմ ու, փառք Աստծո, 2017-ին մենք հաջողության ենք հասել։ Գորիսում չկան այդ բորենիները, չեն կարողանում ակտիվ գործել, բայց որոշ լրատվականներով հեռահար կարողանում են ապատեղեկություն տարածել՛՛։

Նա անդրադարձավ նաև որոշ լրատվամիջոցներում իր մասին տարածված տեղեկություններին այն մասին, որ իբրև թե ինքը մարդ է ծեծել։

Գորիսի քաղաքապետը նշեց, որ  սա առաջին դեպքը չէ, երբ իր մասին ակնհայտ հերյուրանք են տարածում։ Նա վստահեցրեց, որ Լիսկայի շրջապատի, աջակիցների կողմից բազմաթիվ նման լուրեր են տարածվել, որոնք, սակայն, չեն հաստատվել։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: