հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այցեր Իրան և Մոսկվա. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Այցեր Իրան և Մոսկվա. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

«Կոմերսանտ»-ը անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզոյանի՝ Թեհրան և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվա կատարած այցերին եւ վերլուծություն ներկայացրել: Իրան կատարած այցը հաջող է բնութագրվում եւ նշվում է.  «Կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրանական սահմանից Երևան տանող ճանապարհի կառուցման մասին, որը չի անցնելու Ադրբեջանի տարածքով»:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ  օրերս Վիլնյուսի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես բարձրացրել է Իրանի հարցը: «Վստահ եմ, որ մեր իրանցի գործընկերները գիտեն, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել և չի մասնակցի Իրանի դեմ դավադրությանը, քանի որ այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»,- ասել էր Փաշինյանը:

«Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացել է երկու հարևան երկրի հակամարտությունից օգուտ քաղել: Արարատ Միրզոյանի և նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով՝ իրենք անդրադարձել են այդ թվում և տրանսպորտային հաղորդակցությունների թեմային: Խոսքը նոր ճանապարհի մասին է, որը պետք է միավորի Իրանը ՀՀ մայրաքաղաքի հետ»,- գրում է հոդվածագիրը:

Նաեւ նշվում է, որ արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհի 20 կմ-անոց հատվածը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, ինչն էլ հանգեցրել է վերջերս տեղի ունեցած սկանդալին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի սահմանապահներն արգելել են իրանցի վարորդների երթևեկությունն այդ հատվածով և հարկեր են պահանջել նրանցից 100 դոլարի չափով:

Ապա անդրադարձ է եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Մոկսվա կատարած այցին, հոկտեմբերի 6-ին Մոսկվա է մեկնելու Իրանի ԱԳ նախարարը: Բացի այդ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Մոսկվա կմեկնի Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: