կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ավստրալիայի վարչապետն իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը. հայ համայնքը բողոքի ակցիաներ կանցկացնի

Ավստրալիայի վարչապետն իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը. հայ համայնքը բողոքի ակցիաներ կանցկացնի

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հրապարակած հայտարարության մեջ կրկին խուսափել է ճիշտ բնորոշում տալ պատմական իրադարձություններին: Թեպետ 2011 թվականին, որպես խորհրդարանի անդամ, նա հայտարարել էր, որ Ավստրալիան «պետք է ճանաչի Հայոց ցեղասպանություն», սակայն այս տարի ևս նա հրաժարվել է իր հայտարարության մեջ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Ինչպես տեղեկացրին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, Ավստրալիայի վարչապետի նման քայլի պատճառով երկրում բնակվող հայերը, ասորիներն ու հույները որոշում են կայացրել ապրիլի 24-ին Սիդնեյում և Մելբուրնում «Արդարության երթեր» կազմակերպել:

Ակցիաների մասնակիցները հանդես են գալու կոչով ՝ ուղղված վարչապետին և հորդորելու են խոսել ճշմարտությունը:

«Մեր համայնքների համար անընդունելի է, որ վարչապետը հրաժարվում է ցեղասպանությունը կոչել իր անունով»,- հայտարարել է Ավստրալիայի հայ դառի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը:

 

  • Կիսվել: