ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն դատապարտել է Ավստրալիայի դեսպանի կողմից Արցախում ընտրությունների քննադատությունը

Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն դատապարտել է Ավստրալիայի դեսպանի կողմից Արցախում ընտրությունների քննադատությունը

Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն քննադատել է Թուրքիայում և Ադրբեջանում Ավստրալիայի դեսպան Մարկ Իննես Բրաունին ՝ 2020թ.մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած ժողովրդավարական ընտրությունները դատապարտելու համար:

Ինես Բրաունը Twitter-ում հայտարարել է, որ Ավստրալիան «չի ճանաչում մարտի 31-ին Արցախում կայացած ընտրությունները»։

Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն դատապարտել է այդ հայտարարությունը՝ որակելով այն «հակաժողովրդավարական»  եւ «ավստրալական արժեքներին չհամապատասխանող»:

«Մենք հստակ գիտակցում ենք, որ Ավստրալիան չի ճանաչել Արցախի Հանրապետության բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սակայն կարծիք հայտնել այն մասին, որ անկախ Հանրապետությունը աշխարհի մյուս մասում չպետք է ընտրի իր ղեկավարությունը, դա ժողովրդավարության հակասությունն է, ինչը չի համապատասխանում վաղեմի ավստրալական արժեքներին, որոնք հարգում են ժողովրդավարությունն ու ինքնորոշումը», – ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

«Պարոն Իննես-Բրաունը նաև սխալ է թույլ տվել ՝ հայտարարելով, որ Ավստրալիան աջակցում է ԵԱՀԿ խաղաղ գործընթացին այն բանից հետո, երբ նա հակասության մեջ է մտել ԵԱՀԿ-ի հետ, հայտարարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու  մասին ՝ չանդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հավասարապես դիտարկվող հակամարտության կարգավորման մյուս երկու՝ ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»,- նշել է Կայսերյանը։

Նրա խոսքով՝ իրենք պահանջում են, որ արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը ուղղի Պարոն Իննես Բրաունի խոսքերը։

Կայսերյանը ավստրալահայերի անունից շնորհավորել է ԱՀ ժողովրդին  ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ ։ «Մենք հաջողություն ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են, և խոստանում ենք համագործակցել նրանց հետ անկախ երկրում խաղաղության հասնելու համար, որի օգտին էլ նրանք քվեարկել են»։

  • Կիսվել: