ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավինյանը պատասխանեց Ադրբեջանի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին

Ավինյանը պատասխանեց Ադրբեջանի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում անխափան երթևեկության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:

Ավինյանը պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին՝ իբր Ադրբեջանի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների մասին համացանցում տարածված փաստաթղթի վերաբերյալ:

«Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից»,- ասաց փոխվարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին՝ ռուսական կողմի հետ, ռուսական կողմն էլ, համապատասխանաբար, Ադրբեջանի հետ է համաձայնեցրել:

  • Կիսվել: