շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ասկերանի շրջանի մի քանի համայնքում չպայթած ռազմամթերք է վնասազերծվելու. ԱՀ ԱԻՊԾ

Ասկերանի շրջանի մի քանի համայնքում չպայթած ռազմամթերք է վնասազերծվելու. ԱՀ ԱԻՊԾ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում:
 
Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը:

 

  • Կիսվել: