ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշոտյանը Ֆրանսիայի հանրապետականներին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Աշոտյանը Ֆրանսիայի հանրապետականներին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Այսօր Ֆրանսիայի Հանրապետականների հրավերով որպես ՀՀԿ փոխնախագահ հյուրընկալվել եմ les Républicains կուսակցության կենտրոնակայանում, որտեղ համդիպում եմ ունեցել կուսակցության Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների գծով տեղակալ պարոն Ռոնա Լե Գլյոի պատվիրակության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

՛՛Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային եւ իր ժողովրդին Հայաստանին եւ Արցախին ցուցաբերած զորակցության համար՝ հանգամանորեն ներկայացրել եմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները, ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ապացույցները։
 
Մանրամասն քննարկել ենք երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունների զարգացման ծրագրերը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարթակներում եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության շրջանակներում՛՛,-նշել է նա:
 
 
 

  • Կիսվել: