ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշոտյան Արմենի՝ չգիտես որտեղից պեղած, հրապարակած «սկանդալային» փաստաթղթի մեջ ամենասկանդալայինը թերևս «սկանդալային» բառն էր. Չախոյան

Աշոտյան Արմենի՝ չգիտես որտեղից պեղած, հրապարակած «սկանդալային» փաստաթղթի մեջ ամենասկանդալայինը թերևս «սկանդալային» բառն էր. Չախոյան

Աշոտյան Արմենի՝ չգիտես որտեղից պեղած, հրապարակած «սկանդալային» փաստաթղթի մեջ ամենասկանդալայինը թերևս «սկանդալային» բառն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: 

«Առաջարկում եմ թղթի վրա տպել «սկանդալային» փաստաթուղթը ու ․․․ փոխանցել Գեղամ Մանուկյանին։ Վերջինիս մոտ թուղթ պատռելն ու այրելը լավ է ստացվում, թող այրի։

Վանեցյան Արթուրն էլ կարող է լավացած ոտքը գետնին խփել, որպեսզի Դուբայից ժամանած ինքնիշխան Իշխանը «հայրենասիրական պահ մը աբրենա»,-նշել է նա։

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» «նախագիծը», որը ներկայացնում ենք ստորև.
 

  • Կիսվել: