ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհը տեսանելի ապագայում պատրաստ է լինելու ճանաչել Արցախի Հանրապետությունը. Արամ Սարգսյան

Աշխարհը տեսանելի ապագայում պատրաստ է լինելու ճանաչել Արցախի Հանրապետությունը. Արամ Սարգսյան

Վստահաբար՝ վերակազմակերպվող աշխարհը տեսանելի ապագայում պատրաստ է լինելու ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այս մասին իր գրառման մեջ նշել է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Սիրելի՛ արցախցիներ, հուսով ենք, որ այսօրվա ձեր համապետական կրկնակի ընտրության արդյունքներն ու քաղաքական պայքարը չեն խաթարի հանրային համերաշխությունը, չեն կոտրի ձեր միասնականության ոգին և չեն թուլացնի զգոնությունը։

 

Մեր հակառակորդը չի փոխել մտադրությունները, և մեզ՝ հայկական երկու պետություններիս համար Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- գրել է նա։ 

 

  • Կիսվել: