ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք. ԱՆ կոչը

Արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք. ԱՆ կոչը

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված: ԱՆ Հայտարարության մեջ ասվում է․

«Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: 

Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք և կամավորներ, որոնց կենտրոնը կսպասարկի մինչև օրվա վերջ: 

Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է:

Ով կարող է հանդիսանալ դոնոր»

  • Կիսվել: