շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ

Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ

«Հայրենիք» Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդների հետ: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջում տարածված լուսանկարներից:

«ՀՀ անկախության տոնին ընդառաջ մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության երիտասարդական ճամբարը։ Հայրենիքի հյուսիսում՝ Լոռու մարզում, 100-ից ավելի երիտասարդներ են հավաքվել։ «Երիտասարդության ուժը» խորագրով եռօրյա ճամբարին մասնակցում է նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը»,- ասցում է կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

 

  • Կիսվել: