շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Վանեցյանի կորոնավիրուսի թեստը դրական է, ընտանիքինը՝ ոչ

Արթուր Վանեցյանի կորոնավիրուսի թեստը դրական է, ընտանիքինը՝ ոչ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը,քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Վանեցյանը նաև կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել: ArmԼur.am-ը Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է , թե ստացել է արդյոք թեստի պատասխանը:

«Այո՛, ստացել եմ պատասխանը: Այն եղել է դրական: Ինձ շատ լավ  եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում եմ: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը:

  • Կիսվել: