երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արթուր Սարգսյանի և Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Արթուր Սարգսյանի և Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը «Սրբազան պայքարի» գործով ևս 2 ամիս կմնա տնային կալանքի տակ: Դատարանը մերժել է խափանման միջոցը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն մեղմացրել է կալանքի պայմանները։

Փաստաբանները նշել են, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող թեկնածուին տնային կալանքի տակ պահելը խախտում է հավասար պայմանների սկզբունքը, մինչդեռ մեղադրող կողմը պնդել է, որ ռիսկերը դեռ պահպանվում են։

Դատարանը երկարաձգեց նաև Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը:

  • Կիսվել: