ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արթուր Հովհաննիսյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունները

Արթուր Հովհաննիսյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին է ներկայացրել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողությունները

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
 
«Նամակում ներկայացրել եմ մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ։
 
Ընդգծել եմ նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ։
 
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:

  • Կիսվել: