հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արթուր Ղազինյանը՝ Արման Թաթոյանի հետ հնարավոր քաղաքական դաշինքի մասին

Արթուր Ղազինյանը՝ Արման Թաթոյանի հետ հնարավոր քաղաքական դաշինքի մասին

Ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Վերջինս երեկ չէր հերքել «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու ու մանդատը վայր դնելու մասին լուրերը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախնական քննարկումներ են սկսվել Ղազինյանի ու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի միջեւ ու բացառված չէ, որ այս գործիչներն առաջիկայում համատեղ հանդես գան ու քաղաքական պայքարը միասին շարունակեն։

Արման Թաթոյանի հետ ընկերներ ենք, բայց քաղաքական ուղին միասին շարունակելու որևէ պայմանավորվածություն չունենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Որքանով է հնարավոր նման զարգացումը՝ հարցին ի պատասխան Ա.Ղազինյանը նշել է. «Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»:

  • Կիսվել: