Արտաքին ուժերի աջակցություն մինչ օրս ստացել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»․ Տոնոյան
ՀՀ ընտրություններին ընդառաջ արտաքին աջակցություն առ այսօր ստացել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե կուսակցությանն աջակցում են Ռուսաստանը և Բելառուսը։
«Մինչ այս պահը տարբեր երկրների նախագահներ ու այլ պաշտոնյաներ աջակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Պարբերաբար իրենց հաստատունաջակցությունն են հայտնում նաև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Ընդդիմությանը, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանին» ոչ մի արտաքին ուժ, պետություն կամ որևէ օտարերկրյա չինովնիկ աջակցություն չի հայտնել», - նշեց Տոնոյանը:
Տոնոյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե 3 ընդդիմադիր ուժի («Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստան») ընտրվելը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա շեշտեց՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդի հետ խոսել է շանտաժի լեզվով։
«Պատերազմը սկսվել է այս իշխանությունների օրոք, հազարավոր զոհերը՝ նույնպես։ Հազարավոր տղաներ հաշմանդամություն են ստացել նրանց օրոք, Արցախը հանձնվել է նաև նրանց օրոք։ Պատերազմի կուսակցությունը ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունը»,- ընդգծեց Տոնոյանը:


