շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակարգ դրությունը կերկարաձգվի 4-րդ անգամ

Արտակարգ դրությունը կերկարաձգվի 4-րդ անգամ

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմքերը շարունակվում են պահպանվել, այդ մասին այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Այդ կապակցությամբ կառավարության արտահերթ նիստում նախարարը ներկայացրեց մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կառավարության որոշման նախագիծը, որը կառավարությունը հաստատեց։

«Սա արատկարգ դրության ժամկետի 4-րդ երկարաձգումն է։ Երկարաձգումներ կատարվել են ապրիլի 13-ին, մայիսի 14-ին և հունիսի 12-ին», - նշեց Բադասյանը։

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 13-ը։

  • Կիսվել: