շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտակ Գալստյանի կնոջ խափանման միջոցի փոփոխությունը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ. Ավինյան (տեսանյութ)

Արտակ Գալստյանի կնոջ խափանման միջոցի փոփոխությունը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ. Ավինյան (տեսանյութ)

Ես հատուկ ճշտել եմ՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կնոջ խափանման միջոցի փոփոխությունը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ դատական նիստն անկախ է եղել քաղաքական պրոցեսից։ Մենք ունենք հինգ քաղաքական ուժեր, որոնք անցել են Երևանի ավագանի, և ամեն մի ուժ իր դիրքորոշումը հրապարայնորեն ինչ-որ մի փուլում հայտնել է։ Ակնհայտ էր, որ այնտեղ միասնության որևէ եզր գտնել չէր լինի, որովհետև այնտեղ նույնիսկ մի քիչ ապաքաղաքական խոսակցություններ էին գնում։ Մենք և «Հանրապետություն» կուսակցությունները կազմել ենք դաշինք գաղափարական հենքի վրա։ Այդ քրեական գործով տեղի են ունեցել այլ դատական նիստեր ևս, որտեղ այլ որոշումներ են կայացվել, այսինքն՝ կալանքներ են երկարարձգվել։ Ոչ մի պայմանավորվածություն չի եղել»:

Նշենք, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել 32 կողմ ձայներով: Ավագանու նիստում քվորում ապահովելու համար ՔՊ-ի եւ «Հանրապետության» մանդատները բավարար չէին, պետք էր ավագանու առնվազն եւս մեկ անդամի ներկայություն: «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել էին նիստը, եւ եթե «Հանրային ձայնը» եւս բոյկոտեր, ապա քվորում չէր ապահովվի, ինչը կնշանակեր նոր ընտրությունների անցկացում:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: