երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արտահերթ ընտրությունների պահանջ չկա, կա Նիկոլի հրաժարականի պահանջ. Շարմազանով

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա, կա Նիկոլի հրաժարականի պահանջ. Շարմազանով

՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ ուժերի ճանապարհային քարտեզը, ռազմավարությունը եւ ծրագիրը չեն փոխվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ իրենց ծրագիրը երեք կետանոց է. ՛՛Հողատու Փաշինյանի հրաժարական, ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձեւավորում, եւ մեկ տարի հետո արտահերթ ընտրություններ՝ առանց Նիկոլ Փաշինյանի վարչապետության՛՛: 

Շարմազանովն աասաց, որ մի հարցում ցանկանում է համաձայնվել ՛՛Իմ քայլի՛՛ հետ: ՛՛Ես ուզում եմ ՛՛Իմ քայլի՛՛ հետ համաձայնել. այո, արտահերթ ընտրությունների պահանջ չկա, Նիկոլի հրաժարականի պահանջ կա: Նիկոլը պետք է հեռանա, գահավիժման ժամանակ չես կարող կանգ առնել: Այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալը հղի է նոր ցնցումներով ՀՀ-ի համար, նոր խնդիրներով, նոր բախումներով: Մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, նահատակների մայրերի վրայով անցնելով մտնում է Եռաբլուր, այդ մարդու հետ գնում ենք ընտրության, ի՞նչ անենք: Հետեւաբար, մեր ուժերը պետք է կենտրոնացնենք, ճնշում գործադրենք, որ հեռանա այս մարդը՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: