Արսեն Թորոսյանը՝ արձակուրդ գնալու մասին
Դա ոչ թե իմ սահմանադրական իրավունքն է, այլ՝ իմ երեխաների ու ընտանիքի ու այդ իրավունքը ոչ ոք չի կարող ոտնահարել։ Այս մասին Ազատության եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա որոշեց արձակուրդ գնալ։
«Որևէ մեկն իրավունք չունի իմ արձակուրդի նպատակահարմարությունը շահարկել:
Լինելով ՀՀ-ում՝ ես լինելու եմ միշտ հասանելի, որոշ օրեր կարող եմ գործի գնալ, կլինեն հեռակա հանդիպումներ»,- ասաց նա:
Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 31-ից արձակուրդ է գնում։ Վարչապետը ստորագրել է նրան արձակուրդ տրամադրելու մասին որոշումը։


