ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է․ Թորոսյան

Առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է․ Թորոսյան

Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է իր առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտի մասով պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է․

«Բայց դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլ ամբողջ ազգաբնակչության, բայց եկեք գոնե այսօր դրա մասին չխոսենք, այսօր տոն է»։

Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի, նախարարը պատասխանեց. «Իհարկե վերադառնում եմ»:

  • Կիսվել: