երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Առողջապահական համակարգի նման հագեցում Հայաստանը վաղուց չէր տեսել. նախարար

Առողջապահական համակարգի նման հագեցում Հայաստանը վաղուց չէր տեսել. նախարար

Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում, ինչը նրանց անփոխարինելի է դարձնում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով մարզերին 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաների` մարզերին բաշխելու տեղեկատվությանը: 

«Ի դեպ` այս մոդելի (բարձր տանիքով և հագեցվածությամբ) ՈՒԱԶ մեքենաներ կարծես թե առաջին անգամ են նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար։
 
Եվս 20 նման մեքենա էլ գնվել է մեր հակահամաճարակային ծառայության համար՝ գյուղական բնակավայրերում և բնակավայրերից դուրս (վարակիչ հիվանդությունների բնական օջախներում) աշխատելու համար. դրանք նույնպես շուտով երկրում կլինեն։ Առողջապահական համակարգի նման հագեցում մեր երկիրը վաղուց չէր տեսել»,- գրել է Թորոսյանը։

 

 

  • Կիսվել: