ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղելով Բելառուսի ազգային տոնի առթիվ՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայ և բելառուս ժողովուրդներին միացնում են դարավոր բարեկամության, հարգանքի և փոխըմբռնման սերտ կապերը:

Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմանի համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:

Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: