ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը Փաշինյանի «դիսպետչերն» է․ ԲՀԿ պատգամավորը՝ ՀՀ նախագահի հրաժարականն է պահանջում

Արմեն Սարգսյանը Փաշինյանի «դիսպետչերն» է․ ԲՀԿ պատգամավորը՝ ՀՀ նախագահի հրաժարականն է պահանջում

Ես քաղաքական ուժի ցանկացած որոշում հարգում եմ, պարզապես ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի մեր նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը, թե իրենք Սահմանադրական դատարան կդիմեն միայն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո։

«Բարգավաճ Հայաստանը այստեղ բոլորովին ուրիշ խնդիր է հետապնդում՝ կանխել Սահմանանդրական կարգի տապալումը։ Որեւէ կապ ես չեմ կարողանում տեսնել։ Երեւի իրենցից պետք է ճշտել այդ կապը»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նա նկատեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի այս որոշումը՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը չդիմել ՍԴ, «Բարգավաճ Հայաստան»-ին  զրկում է Սահմանադրական դատարան դիմելուց, որովհետեւ խմբակցության ձայները չեն բավարարում։ ՍԴ դիմելու համար առնվազն 27 ձայն է հարկավոր, իսկ ԲՀԿ-ն ունի 25 մանդատ, ընդ որում՝ ամիսներ առաջ  խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը։

«Եթե անգամ Տիգրան Ուրիխանյանը մեզ միանա, որը անջատվել է  խմբակցությունից, այնուամենայնիվ չենք կարողանալում  27 ձայները ապահովել։ Հիմա իրենք միշտ ասում էին, որ երկրում պետք  է սահմանադրական կարգը պահպանվի, կանխվի սահմանադրական կարգի տապալումը, ընդդիմությունը պետք է հարգված լինի եւ պետք է թույլատրվի կատարել իրենց լիազորությունները, հիմա լավագույն առիթն է, բայց եթե իրենք չեն միանում, ես իրավունք չունեմ պիտակավորեմ, դա նրանց ինքնավարության սկզբունքից է բխում, ինչպես ուզում են թող վարվեն, այնուամենայնիվ ժողովուրդը պետք է տեսնի ու գնահատի։ «Բարգավաճ Հայաստան»-ին շատերն ասել են, որ պատասխանատու պահին վերջնական քայլ  չեք կատարում, հիմա մենք քայլը արել ենք, բայց քանի որ  այդ քայլը անելու վերջնական արդյունքին խոչընդոտում է համապատասխան ձայների պակասը, դրա համար հայցել ենք իրենց աջակցությանը»,- ասաց նա։

Հարցին, թե նման պատասխանատու պահին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեզ միայնա՞կ է թողնում, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց․ «Ստացվում է, որ՝ այո։ Ուրիշ անվանում դա չունի։ Որեւէ վիրավորական բան չեմ ասի երբեք, որովհետեւ ես ունեմ շատ հարգելի ընկերներ, բայց փաստորոն ստացվում է, որ  ճակատագրական պահին «Լուսավոր Հայաստանը» չի միանում ճակատագրական քայլին»։

  • Կիսվել: