հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանը, Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:

Հանդիպման շրջանակում նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանը և որի նպատակներից մեկն է՝ մեր երկրում համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայություն ապահովելն է:

  • Կիսվել: