հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Բրյուսելում Հաջիև-Գրիգորյան հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականները:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

  • Կիսվել: